Մեծ Բրիտանիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ, որը թույլ կտա իրականացնել Եվրամիության հետ նոր համաձայնագիրը և նախարարներին լայն լիազորություններ կտրամադրի Բրյուսելի հետ հետագա մերձեցման համար՝ հայտնում է The Guardian-ը։ Միևնույն ժամանակ փաստաթուղթը չի նախատեսում երկրի վերադարձը ԵՄ միասնական շուկա, մաքսային միություն կամ Եվրամիության կազմ։               
 

Ռախոյ. «Իսպանիայի մասնատումը բացառվում է»

Ռախոյ. «Իսպանիայի մասնատումը բացառվում է»
09.10.2017 | 21:58

Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյը պնդում է, որ Մադրիդը կանի ամեն ինչ՝ երկրի մասնատումը բացառելու համար: Կատալոնիայում անկախության հանրաքվեից մեկ շաբաթ անց Ռախոյը գերմանական Die Welt-ին տված հարցազրույցում նշել է․«Իսպանիայի մասնատումը բացառվում է: Մեր երկիրը չի մասնատվի, և մեզ կհաջողվի պահպանել ազգային միասնությունը: Մենք օրենքի շրջանակներում ցանկացած քայլի կդիմենք՝ երկրի միասնականությունն ապահովելու համար»:

Դիտվել է՝ 642

Մեկնաբանություններ